Կառավարությունն այսօր հաստատել է 2015-2016թթ. ուսումնական տարվա նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տարվա անվճար ուսուցման համար սահմանված տեղերը:
Որոշման նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Մինչև սեպտեմբերի 20-ը ԿԳ նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա, Ֆինանսների նախարարությունը կառավարություն կներկայացնի առաջարկություն ՀՀ 2015 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
Նախագծի համաձայն՝ ընդհանուր առմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կհատկացնի 3877 անվճար տեղ, որից միայն 1190-ը տեխնիկա, մշակող արդյունաբերություն և շինարարություն ոլորտում, 450-ը՝ հումանիտար գիտությունների և մշակույթի ոլորտում: